Ուրեմն՝ մի քանի ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի հատ գրառում արեց, որտեղ գրել էր, որ մեզ մոտ ախպերական մտածելակերպը ավելի խորը արմատներ ունի, քան կրիմինալն ու օլիգարխիան, իսկ հիմա հենց ինքն ա ախպերական մտածելակերպով առաջնորդվում ու իրա քավորին շուտով կնշանակի Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Արդեն որերորդ դեպքն ա՝ իշխանությունը հրաժարական տված ՏԻՄ ղեկավարի փոխարեն նշանակում ա իր մարդուն, որոնք էլ, մի քանի ամիս աշխատելով, ընտրվում են համայնքի ղեկավար։ Սա բացարձակապես անընդունելի մոտեցում ա, որին պիտի վերջ դրվի։ Իսկ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ ու ՏԻՄ օրենքի էս մասը փոխել։ Հրաժարական տված ՏԻՄ ղեկավարին մինչև նոր ընտրությունները պիտի փոխարինի նրա տեղակալը, իսկ վերջինի անհնարին լինելու դեպքում աշխատակազմի ղեկավարը։
Կից նյութն այստեղ՝ Նիկոլ Փաշինյանի քավորը նշանակվել է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար