Նորզելանդացի մարզիկ Սեմուել Քեմփֆն իսպանական «Պորտ Ավենտուրա» զբոսայգում «Ամերիկյան բլուրներ»-ով ընթանալիս օդում կարողացել է որսալ ուրիշի iPhone X-ը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Sun-ը:

Տեսախցիկը ֆիքսել է այդ պահը, և մեկ օրում տեսանյութը կես միլիոն դիտում է հավաքել:

«Ես Իսպանիայում էի՝ «Պորտ Ավենտուրա»-ում: «Ամերիկյան բլուրներ»-ով ընթանալիս ես տեսա, որ մի քանի շարք հետ նստած մեկը գցեց իր iPhone X-ը: Ես բռնեցի այն: Այդ կարուսելն ընթանում է ավելի քան 130 կմ/ժ արագությամբ: Մի ժամանակ այն համարվում էր Եվրոպայի ամենաբարձր և ամենաարագընթաց ատրակցիոնը», - պատմել է տեսանյութի հերոսը:

«Ուղևորությունից» հետո Սեմուելը վերադարձրել է հեռախոսը տիրոջը: Վերջինն ամուր գրկել է Սեմուելին, իսկ ներկաները ծափահարել են նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել