Կրկին փաստում ենք, որ Երևանի քաղաքային տրանսպորտի անհաղթահարելի թվացող խնդիրներին չեն տրվում ցանկալի լուծումներ։
Գերծանրաբեռնված երթուղայիններ, մաշված ու սակավ տրանսպորտային պարկ, կանգառներում չկառավարվող հերթեր, ոչ բավարար վճարվող վարորդական անձնակազմ և էլի շատ խնդիրներ, որոնք պատուհաս են դարձել երևանցիներիս համար։
Անհրաժեշտ են համակարգային լուծումներ, որտեղ կդասարակգվեն խնդիրների առաջնահերթություններն ու կներկայացվեն դրանց կանոնակարգման մեխանիզմները։
Երևանցին չի կարող օգտվել հակահիգիենիկ և անմարդկային փոխադրման պայմաններից։
Կլինի միջազգային փորձի ուսումնասիություն ու դրա տեղայնացում, թե կիրականացվեն մասնագիտական նոր դիտարկումներ, և դրա հիման վրա կլուծվի խնդիրը, անկեղծ ասած, երևանցիներին դա չի, որ հետաքրքրում է։
Երևանցուն չպետք է պարբերաբար ներկայացվեն հարցի լուծման տարատեսակ մեխանիզմներն ու պրեզենտացիաները։
Վստահ եմ, որ քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների (մետրո, ավտոբուսներ, երթուղայիններ) ծանրաբեռնվածության հավասարակշռման ու նոր տնտեսվարողների ներգրավման արդյունքում նաև հնարավոր է խնդրին համակարգային լուծումներ տալ։
Երևանցին ցանկանում է երթևեկել արժանապատիվ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/2968393553230802?notif_id=1566391299212939¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել