ԱՄՆ-ն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի անունն ընդգրկել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում: Զարիֆն էլ Twitter-ի իր էջում, ԱՄՆ որոշմանն ի պատասխան, գրել է. «Միացյալ Նահանգներն այն պատճառով է իմ նկատմամբ պատժամիջոց սահմանել, քանի որ ես Իրանի թիվ մեկ խոսնակն եմ ողջ աշխարհում»:
Իրականում, Զարիֆի պատասխանը նաև կամ ավելի շատ ուղղված է Իրանի քաղաքական այն խմբերին, որոնք վերջին շրջանում նպատակաուղղված ջանում են թուլացնել արտգործնախարարի դիրքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել