ԱՄՆ-ն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի անունն ընդգրկել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում


10:04 , 1 օգոստոս, 2019

ԱՄՆ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի անունն ընդգրկել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում: Զարիֆն էլ Twitter-ի իր էջում, ԱՄՆ որոշմանն ի պատասխան, գրել է. «Միացյալ Նահանգներն այն պատճառով է իմ նկատմամբ պատժամիջոց սահմանել, քանի որ ես Իրանի թիվ մեկ խոսնակն եմ ողջ աշխարհում»:

Իրականում, Զարիֆի պատասխանը նաև կամ ավելի շատ ուղղված է Իրանի քաղաքական այն խմբերին, որոնք վերջին շրջանում նպատակաուղղված ջանում են թուլացնել արտգործնախարարի դիրքերը: