Service Hopper HQ-ը հրապարակել է Instagram-ի ամենաթանկ գովազդով հայտնի մարդկանց վարկանիշը: Կոսմետիկ բրենդի սեփականատեր Քայլի Ջենեն առաջին տեղն է զբաղեցնում: Ուսումնասիրության համաձայն՝ տարվա ընթացքում նրա ունեցվածքը ավելացել է 27%-ով:

Նրա էջում գովազդ տեղադրելու համար բրենդները պատրաստ են գրեթե 1 միլիոն 300 հազար դոլար տալ: Երկրորդ տեղում է երգչուհի և դերասանուհի Արիանա Գրանդեն: Նա 996 հազար դոլար է պահանջում ապրանքների և ծառայությունների տարածման համար։

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն երրորդ տեղում է: Գովազդը «Յուվենտուս» ֆուտբոլիստի համար կազմում է 975 հազար դոլար: Ընդամենը 144 միլիոն բաժանորդով Քիմ Քարդաշյանը ստանում է 910 հազար դոլար մեկ գովազդային հոլովակի համար, դրանով իսկ նրան բաժին է ընկնում չորրորդ տեղը:

Լավագույն հնգյակը եզրափակում է ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը: Instagram-ի էջում գովազդային գրառումը արժե 722 հազար դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել