Ասում են՝ Տավուշ կատարած այցի ընթացքում տեղացիների հետ հանդիպումը ոչ միայն լավ չի անցել, այլև տավուշցիները «քարերով լարել են» Նիկոլին՝ հասկացնելով, որ մտադիր չեն իրենց տները հանձնել թուրքերին՝ անկախ նրանից ով է հորդորողը, Նիկո՞լը, թե՞ ասենք ախուրյանցի Անոն:
Նիկոլը հասկացել է, որ Իլհամի առջև ստանձնած պարտականությունները սրբորեն կատարելու վերաբերյալ ունեցած ծրագրերը կարող են ձախողվել, ուստի որոշել է հանրությանը խոսքով դիմել, բացատրել, թե ինչ է ասել պետություն իր պատկերացմամբ, ինչ է դա նշանակում առհասարակ: Ասել կուզի՝ Նիկոլը հասկացեկ է, որ նույնիսկ մարզաբնակներն այլևս իրեն ոչ միայն չեն վստահում, այլև թքում են երեսին՝ գրողի ծոցն ուղարկելով իրեն էլ, իր գաղափարներն ու հորդորներն էլ:
Իսկ թե ինչ է բարբառելու Նիկոլը «TikTok»-ում, կարելի է կռահել. ջանալու է ոչնչացնել իրական Հայաստանի մասին առողջ պատկերացումներն ու մարդկանց օտար գաղափարներ ու արժեհամակարգ պարտադրել՝ պատմելով այն մասին, թե որքան հրաշալի է թուրքի հետ ապրել միասին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/366
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել