Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Մեծ տեղեկատու դաշտով գովազդային վահանակները սկսվել են ապամոնտաժվել անցած տարի և այս տարի շարունակվել է: Այդ վահանակները ամբողջությամբ հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից:
Այդ փողոցներում վիզուալ աղմուկն ամբողջությամբ վերացել է, և ակներև է դրական փոփոխությունը»,- ասել է փոխքաղաքապետը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցնում է, որ այս գործընթացը դեռևս նախորդ տարվա գարնանից էինք սկսել:
«Կարծում եմ այն չափորոշիչները, որոնք մենք հաստատել ենք նախորդ տարի իրապես լավագույն փորձառությունն է ներառում, և Երևանում տեսողական աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություն էր, և այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք, որ քաղաքի այն մասերը, որտեղ կան պատմամշակութային հուշարձաններ, որտեղ ունենք գեղեցիկ ճարտարապետություն, տեսքը բացվի»,- ասել է նա: