Բաղադրիչներ
- օղի - 1լ
- ծիրան - 300 գ
- շաքարավազ - 200 գ
- ջուր - 200 մլ (ցանկալի է շշով, որ թորված լինի)
- վանիլին - 1 պտղունց՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Ծիրանները մաքրում ենք, հեռացնում կորիզը, մանր կտրատում և լցնում 2լ-անոց բանկայի մեջ, ապա վրան լցնում օղին, վանիլինը և խառնում փայտե գդալով: Ծածկում ենք բանկան մետաղյա կափարիչով և դնում արևոտ տեղ (օրինակ՝ պատշգամբի վրա) 12 ժամով:
Պատրաստում ենք օշարակը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում ջուրը, շաքարավազը և տեղափոխում միջին կրակի վրա: Երբ հեղուկը սկսի եռալ, փայտե գդալով սկսում ենք այն խառնել մինչև շաքարավազի ամբողջությամբ լուծվելը՝ թողնելով՝ օշարակը եռա 2-3 րոպե: Թողնում ենք՝ օշարակն ամբողջությամբ սառչի սենյակային ջերմաստիճանում:
Այնուհետև վերցնում ենք 1 հատ դատարկ ապակե բանկա՝ 2լ տարողությամբ, վրան դնում մարլյայի կրկնակի շերտ, ապա ծիրանի և օղու խառնուրդը անցկացնում մարլյայի միջով:
Հանում ենք մարլյան, բանկայի մեջ լցնում արդեն հովացած օշարակը, խառնում այդ ամենը փայտե գդալով:
Պատրաստի լիկյորը լցնում ենք համապատասխան շշերի մեջ, փակում խցանով և տեղափոխում սառնարան 2-3 շաբաթով, որից հետո միայն համտեսում:

Ծիրանի լիկյորը կարելի է ավելի երկար պահել սառնարանում. դրանից նրա համային հատկություններն ավելի կլավանան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել