Mediaadvocate.am-ը գրում է.

2019 թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 148 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 1-ը դրական, 111-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի համար լրատվական դաշտը շարունակում է վարկանիշի անկման հարթակ հանդիսանալ։ Լիլիթ Մակունցը որևէ կերպ չի կարողանում վերականգնել և բարձրացնել իր վարկանիշը։ Այս տասնօրյակում քննադատության է արժանացել ԱԺ պատվիրակության այցը ԱՄՆ։ Նշվում է, որ այցի վրա ծախսվել է 60.000 ԱՄՆ դոլար։ Այդ պատվիրակության անդամ էր նաև Լիլիթ Մակունցը։

Վենետիկյան հանձնաժողովի հայտարարությունից և վեթինգի մասին դիրքորոշումից հետո Լիլիթ Մակունցն ասել է, թե վեթինգի նախագիծ չկա։ Այդ ժամանակ լրատվականները վերհիշել են Լիլիթ Մակունցի՝ վեթինգի վերաբերյալ արտահայտած խոսքերը, ըստ որի՝ նախագիծն արդեն պատրաստ էր, և քննադատության է արժանացրել այդ քայլը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել