«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին տեղի են ունենալու Արցախի ՏԻՄ ընտրությունները. թեժ են լինելու Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները, քանի որ արդեն Արցախում շրջանառվում է տարբեր ուժերի մասնակցությունը այդ ընտրությանը: 

Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այլեւս չի առաջադրելու իր թեկնածությունը, իսկ Արցախում շրջանառվող տեղեկությունների համաձայն քաղաքապետի ընտրություններին, հնարավոր է, իրենց թեկնածուներն առաջադրեն թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր ու արտախորհրդարանական ուժերը: 

Առաջիկա օրերին այլ զարգացումներ կլինեն, հուլիսի 18-ին ավարտվում է Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմի կողմից սկսված ստորագրահավաքը, որից հետո այն կու­ղարկվի ԿԸՀ, ու մոտ մեկ ամսվա ընթացքում պետք է որոշում կայացվի հարցը խորհրդարան ուղարկելու վերաբեր­յալ: 

Ու թե ինչ որոշում կկայացնի խորհրդարանում, դա բոլորին անհանգստացնում է, քանի որ Արցախի իշխանու­թյուններն այդքան էլ հակված չեն, որ համապետական ընտրություններին մասնակցի Սամվել Բաբայանը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել