Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի հիմնական մեսիջն այն է, որ բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջև ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումն անթույլատրելի է:

Ինչ խոսք, ողջունելի է: Միշտ ավելի ճիշտ է կանխել, քան հետո հետևանքների դեմ պայքարել, որը ոչ միշտ է արդյունավետ ստացվում։ Արցախի կողմից նման կոչ անելը շատ ավելի տրամաբանական է, քան նույն խնդրի շուրջ ՀՀ-ում դրա բացակայությունը:

Եվ եթե Արցախում հասկացել են, որ թշնամանքի ու ատելության խոսքը կարող են սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգությանը, ապա նույնը չի կարելի ասել ՀՀ մասին:

Պետք է փաստենք, որ Արցախը պետականության նկատմամբ շատ ավելի լուրջ կեցվածք է ցուցաբերում, քան վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերել է Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել