Մարտի մեկի ողբերգության հետաքննությունն այն մտայնությամբ, որ իրականացվում է իշխանությունների կողմից, հակապետական է, քանզի այն առնչվում է ինչպես պետության, այնպես էլ անհատի անքապտելի իրավունքներից մեկին՝ անհրաժեշտ ինքնապաշտպանությանը։ Համաշխարհային պատմությանը նման հարյուրավոր դեպքեր են հայտնի, երբ պետությունը իր սահմանադրական իրավունքները պաշտպանելիս ստիպված է եղել ուժ գործադրել։ Ինչ խոսք, որ պետք է քննել բոլոր գործերը և պարզել, թե ուժայինները որ դեպքում են հարձակվել անզեն ցուցարարների վրա, սակայն մեղադրելով պետության ղեկավարությանը՝ դրանով իսկ բարենպաստ պայմաններ են ստեղծում մշտական «հեղափոխությունների» համար, որը միանշանակ կփոշիացնի այն անկայուն հավատը, որ դեռևս տածում են քաղաքացիները պետության նկատմամբ։ Չի կարող իրականացվել արդարադատություն, որի հիմքում ատելությունն է, ընդ որում՝ անբացատրելի, ինքնակործան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: