Armenpress.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը որոշեց 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող երաժիշտ Տիգրան Պետրոսյանին, բալետի արտիստ Մուշեղ Ավետիսյանին, երգիչ Գագիկ Վարդանյանին, նկարիչ Միսակ Հարթենյանին մինչև 2021 թվականի ամառային զորակոչը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջարկությունը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել