Ավստրալիայում գիտնականները ճանճերի նոր, արտասովոր տեսակ են հայտնաբերել, նրանց անվանվել են «Գահերի խաղը» ֆիլմաշարի հերոսներից մեկի անունով՝ «Գիշերվա արքա»: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Ճանճերի այդ անվանումը պայմանավորված է նրանով, որ նրանք ակտիվ են ձմռանը, նրանց մեջքը թագի տեսքով ծածկված է մորթով։ Բացի դրանից՝ Aramonovius Nightking-ը այլ միջատների վերածում է «զոմբիների»։

Էգերը ձու են դնում այլ միջատների մեջ, և այդ ձվերը ներսից ուտում են զոհին՝ վերածելով նրանց «քայլող մեռելների»:

Նրանք տարածված են Արևմտյան Ավստրալիայում, նրանց երկարությունը մեկ սանտիմետր է: Տեսակը հայտնաբերվել է 2012 թվականին, բայց միայն այժմ են գիտնականները պաշտոնապես հաստատել, որ դա մինչ այժմ անհայտ տեսակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել