«Կոնսենսուս մինուս մեկ»...
Ահա և այն պատասխանը, որին ամիսներ շարունակ սպասում էին քաղաքական դաշտի գրեթե բոլոր խաղացողները, եթե, իհարկե, Նիկոլի ասպատակություններից հետո այդ ավերակները կարելի է քաղաքական դաշտ անվանել:
Այս պահին ես երկու քաղաքական միավոր գիտեմ, որոնք հստակ արձանագրել են Նիկոլի պետականաքանդ գործունեությունը: Առաջինը «մերժված» ուժն է, երկրորդը՝ նորածին «Ադեկվադը»:
Կարծում եմ՝ այս բանաձևին միանալու համար սկզբունքային և պարտադիր պայման է անցած տարի ապրիլին տեղի ունեցածին գնահատական տալը: Եթե մարդիկ դեռ չեն գիտակցել, որ տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալման միջոցով իշխանության բռնազավթում էր, և պաշտոնապես դրա մասին չեն արտահայտվել, ուրեմն՝ դեռ վաղ է խոսել կոնսենսուսի մասին:
Ես՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի, կաջակցեմ երկրորդ նախագահին, ով առանց այլևայլությունների արտահայտում է հստակ դիրքորոշում, գնահատական է տալիս գործող խունտային և հայտնում իր պատրաստակամությունը՝ պայքարելու տեսակի համար:
Կաջակցեմ այն նորաստեղծ կուսակցությանը, որի քիչ թե շատ դերակատարում ունեցող անդամներին գիտեմ անձամբ և գիտեմ նրանց տեսակետը տեղի ունեցած և շարունակվող գործընթացների վերաբերյալ:
Վերջապես կաջակցեմ բոլոր նրանց, ովքեր պաշտոնապես կհայտարարեն, որ իշխանություն ունենալու դեպքում պատրաստ են արդարադատություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել բռնի ուժով իշխանությունն ուզուրպացրած դիլետանտների թիմին և նրանց ինֆանտիլ ղեկավարին, կսկսեն գործընթաց, որի արդյունքում ՀՀ-ից դուրս կմղվեն օտարի շահը սպասարկող, գրանտակեր կազմակերպությունները:
Մեր պայքարն անզիջում է, տեսակի կռիվը՝ մինչև վերջ, հաղթանակն՝ անխուսափելի...
Արեք ինչ-որ բան, արեք վախենալով, բայց մի ապրեք վախենալով, հետո չեք կարողանալու նայել ձեր երեխաների աչքերի մեջ...