Aysor.am-ը գրում է.

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մոտ մեկ տարի տևած համեմատաբար հանգիստ վիճակից հետո վերջին մեկ շաբաթվա ընթացքում սրընթաց էսկալացիա է նկատվում։

Նախ, մայիսի 30-ին Ադրբեջանից տարածվեց տեղեկություն այն մասին, որ Ակնայի հատվածում հայկական կողմի դիպուկահար կրակոցից մայորի կոչումով զինծառայող է զոհվել։ Հայկական կողմից այն որակվեցիրականությանը չհամապատասխանող սադրիչ ապատեղեկատվություն։

Այդուհանդերձ երկու օր անց՝ հունիսի 1-ին արդեն հայկական կողմը հայտարարեց մարտական կորուստ ունենալու մասին՝ նշելով, որ 19-ամյա ժամկետային զինծառայողը Սիփան Մելքոնյանը զոհվել է հակառակորդի հրազենային կրակոցից։
Այս իրադարձությունների ֆոնին հունիսի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգում կայացած ասուլիսի ընթացքում, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի, հույս է հայտնում, որ լարվածությունը շփման գծում առաջիկայում կնվազի։

Չնայած այս լավատեսությանը, հունիսի 9-ին Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի հայկական կողմի կրակոցից Թարթառի շրջանում ադրբեջանական բանակը նոր կորուստ է ունեցել։

Թվում էր, թե գործ ունենք տեղեկատվական արշավի հետ, որտեղ ադրբեջանական կողմն ցուցաբերելով նախահարձակ գործողություններ՝ միաժամանակ ձևացնում է, թե տուժող կողմ է և ստիպված է արձագանքել իրավիճակին։ Համենայնդեպս նախկինում հաճախ էր այդպես պատահում, նամանավանդ արտգործնախարարների կամ նախագահների սպասվելիք հանդիպումներից առաջ։ Եվ թվում էր, որ հայկական կողմը հերթական անգամ կհայտարարի, որ պաշտոնական Բաքուն ապատեղեկատվություն է տարածում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել