Ալբերտ Էյնշտեյնի մտավոր մակարդակը, կամ, ինչպես ընդունված է ասել, IQ-ն 170 է, Սթիվեն Հոքինգինը`160, Էշթոն Քաթչերինը`160, իսկ Նատալի Փորթմանինը`140: Թվում է, թե ամենախելացի մարդիկ առանձնահատուկ խնդիրներ չեն ունենում և իսկապես երջանիկ են: Սակայն, ինչպես պարզվեց, երջանկությունը շատ խելացի մարդկանց կյանքում շատ հազվադեպ ուղեկից է:

  1. Նրանք իրենց հարմարավետ են զգում միայնության մեջ:

Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ ընկերների հետ հաճախակի շփվելիս անհարմարավետության զգացողություն են ունենում: Նրանք չափազանց կենտրոնացած են իրենց նպատակների իրականացման վրա և այդ պատճառով բավականին հեշտ են հրաժարվում ընկերախմբում գտնվելու հնարավորությունից: Եթե դուք ձեզ ավելի լավ եք զգում ինքներդ ձեզ հետ, միայնակ լինելիս, հիանալի է, սակայն չարժե մեկուսանալ շրջապատից:

Հոգեբաններն ապացուցել են, որ այն մարդիկ, ովքեր հատուկ ժամանակ են գտնում իրենց մտերիմների համար, կյանքի վերջում իրենց ավելի երջանիկ են զգում: Կարևոր է ոչ այնքան սեփական մտահոգություններով ու ուրախություններով կիսվելը, որքան ինքը` շփման պրոցեսը: Մտածեք` ինչպես անել, որ այն հետաքրքիր լինի նաև ձեզ համար:

  1. Նրանք հաճախ են առողջական խնդիրներ ունենում:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ որքան մարդիկ ավելի խելացի են, այնքան նրանք ուշ են պառկում քնելու: Այդպիսի ռեժիմը, որպես կանոն, հաճախ հանգեցնում է սրտային հիվանդությունների: Բացի այդ, պարզվեց, որ զարգացած ինտելեկտով մարդիկ բարձր տագնապայնության պատճառով հակված են ալկոհոլիզմի ու ծխելու:

Սովորեք հանգստանալ: Աշխատեք ձեր հանգիստը հետաքրքիր ծրագրով կազմակերպել, մի մոռացեք նաև ամենօրյա հանգստի` լիարժեք քնի ու սիրելի զբաղմունքների մասին, և անգամ ժամանակ հատկացրեք ոչինչ չանելուն: Կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարեք, որոնք ավելի շատ եք նախընտրում:

Այդպիսի ծանրաբեռնվածությունների ժամանակ օրգանիզմում ձևավորվում են էնդորֆիններ` այսպես կոչված, ուրախության հորմոններ, որոնք բարձրացնում են տրամադրությունը:

  1. Նրանք ավելի շատ են սթրեսներ տանում:

Կանադացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բարձր IQ ունեցող մարդիկ ավելի սուր են ընդունում հասարակ կենցաղային խնդիրները: Նրանք սովորություն ունեն բազմաթիվ անգամներ վերլուծել կատարվածը, այդ թվում և՝ նեգատիվը, իսկ դա դեպի քրոնիկական սթրես՝ ուղիղ ճանապարհն է: Պետք է սովորել ժամանակավորապես անջատել նեգատիվ զգացողությունները, երբ բախվում եք խնդիրների հետ: Դա կօգնի հանգիստ վերլուծել իրավիճակը և գտնել իրավիճակից դուրս գալու նոր եղանակներ:

  1. Նրանք ոչ միշտ են հաջողակ լինում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆինանսական բարեկեցության 85%-ը կախված է այնպիսի բաներից, ինչպիսիք են՝ անհատականությունը, շփվելու կարողությունը և բանակցություններ վարելու հմտությունը:

Իսկ Նոբելյան մրցանակի դափնեկիր հոգեբան Դանիել Կանեմանը հայտնաբերել է, որ մարդիկ ավելի շատ բիզնես գործունեություն են ծավալում այն մարդու հետ, ում իրենք վստահում ու դուր են գալիս, անգամ, եթե նա ավելի թանկ ապրանք է առաջարկում:

Գիտնականների խոսքերով` ֆինանսական հաջողության հասնելու մեջ շատ ավելի մեծ դեր ունեն էմոցիոնալ, բարոյական ու ֆիզիկական ինտելեկտները:

Սովորեք դրանք զարգացնել ձեր մեջ: Էմոցիոնալ ինտելեկտը արտահայտվում է այն բանում, թե որքան լավ եք դուք հասկանում ձեր ու ձեզ շրջապատող անձանց զգացմունքները, իսկ բարոյական ինտելեկտը, թե ինչպես եք վերաբերվում ձեր պարտականություններին: Այն ձեր ազնվությունն է: Ֆիզիկական ինտելեկտի ցուցանիշն այն է, թե ինչպես եք հոգ տանում ձեր մարմնի մասին: Այն ներառում է սնունդը, սպորտը, հանգիստը, առողջությունը:

Փորձենք հասկանալ, թե որոնք են այն պատճառները, որոնք խանգարում են խելացի մարդուն իրեն միայնակ, դժբախտ ու շփոթված չզգալ:

  1. Նրանք հազվադեպ են ռացիոնալ որոշումներ ընդունում:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ինտելեկտուալները կյանքում նույնքան հաճախ են սխալներ գործում, որքան և մնացած բոլորը: Նրանք ավելի հաճախ են ընկնում մոլորությունների մեջ, կատարում իռացիոնալ արարքներ ու հույսը դնում կանխազգացման վրա: Գիտնականները նրանց խորհուրդ են տալիս սեփական խնդիրների մասին պատմել 3-րդ դեմքով, որպեսզի էմոցիոնալ տարածություն պահպանվի, պակասի կանխակալությունը, և գտնվեն ավելի իմաստուն որոշումներ:

  1. Նրանք ձգտում են արդարացնել ուրիշների սպասումները:

Ուսման մեջ ունեցած հաջողություններն այդպիսի մարդկանց հետագայում դնում են շրջապատողների սպասումների ծանր բեռի տակ: Այն հաճախ շատ բացասաբար է ազդում հատկապես օժտված երեխաների վրա, ովքեր վաղ են զրկվում մանկությունից: Չափից դուրս ինքնակենտրոնացվածությունը, ուրիշների աչքում դրական լույսի ներքո երևալու անհանգստությունը խանգարում են մեզ ապրել ու կյանքից հաճույք ստանալ: Փորձեք ուսմանն ու աշխատանքին որպես խաղի վերաբերվել: Ամբողջովին ներգրավվեք պրոցեսի մեջ և աշխատեք չկենտրոնանալ արդյունքի վրա:

  1. Շատ խելացի մարդիկ տառապում են հոգեբանական խնդիրներիպատճառով:

Շատ գիտական աշխատություններ ապացուցում են, որ խելացի, զարգացած մարդիկ հաճախ տառապում են հոգեբանական խանգարումներով: Ուղիղ կապի ապացույցներ չներկայացվեցին, սակայն փաստը մնում է փաստ:

Շարունակական վերլուծության սովորությունը հանգեցնում է կյանքի, մահվան ու գոյության իմաստի մասին հաճախակի մտորումների:

Այս ամենը մեծ մասամբ ավարտվում է ընկճախտով: Հաճախ օգնեք ուրիշներին, անգամ՝ անծանոթ մարդկանց: Հետազոտությունները ցույց են տվել, որ շրջապատողներին աջակցող մարդիկ ներքին ներդաշնակության զգացողություն ավելի հաճախ են ունենում, քան նրանք, ովքեր անտեսում են այլոց խնդիրները: Բացի դրանից, սա մտորումներից ու մռայլ մտքերից շեղվելու հիանալի առիթ է:

  1. Նրանք ջերմ ընկերական հարաբերությունների կարիք ունեն:

Յուրաքանչյուր մարդ ուզում է հասկացված լինել մտերիմների շրջապատում, սակայն խելացի մարդկանց համար շատ դժվար է զրուցակցի հետ բացեիբաց խոսել: Նրանց հաճախ չեն հասկանում: Նրանք ուզում են զրուցել կարևոր ու էական նշանակություն ունեցող իրադարձությունների մասին, և քիչ է պատահում, որ նրանք համախոհներ ունենան:

Գիտնականների տվյալներով` հաճախ բարձր IQ ունեցող մարդիկ սոցիալականացումն ավելի ցավոտ են տանում, քան միայնությունը: Փորձեք վերանայել ձեր շրջապատը: Ազատվեք այն մարդկանց հասարակությունից, որոնք ձեզ դեպի հատակ են քաշում կամ ներքուստ դատարկ են դարձնում: Հնարավորություն գտեք կապեր հաստատել այն մարդկանց հետ, դեպի ում ձգտում եք ու որոնց գնահատում եք: Գնահատեք ձեր այն մտերիմներին, ովքեր անկեղծորեն սիրում են ձեզ: Դա է դժբախտ լինելու զգացողությունից ազատվելու լավագույն եղանակը:

  1. Նրանք չափազանց պահանջկոտ են իրենց ու շրջապատինկատմամբ:

Խելացի մարդիկ հստակ գիտեն, թե ինչ են ուզում: Հաճախ նրանք աշխարհին իդեալիստորեն են նայում, և նրանց համար դժվար է լինում նահանջել լամ հրաժարվել իրենց սպասումներից: Դա նրանց խանգարում է կյանքից հաճույք ստանալ ու երջանիկ լինել, իսկ շրջապատող աշխարհի իրականությունը հաճախ միայն հիասթափություն է հարուցում:

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի համալսարանի հոգեբան Մարտին Սելիգմանը կոչ է անում, այսպես կոչված, շնորհակալության ամենօրյա վարժություն կատարել:

Պարզապես պետք է հիշել այն բաներն ու իրադարձությունները, որոնք ձեզ մոտ շնորհակալության զգացում են առաջացնում: Դա ձեզ կշեղի բացասական մտքերից ու կօգնի այլ հայացքով նայել շատ դեպքերի ու իրադարձությունների: Կամ էլ փորձեք շնորհակալությունների օրագիր վարել և ամեն օր այնտեղ իմաստավորեք այն, ինչ ունեք`ընտանիք, առողջություն, ընկերներ, կրթություն, ազատություն:

  1. Նրանք շարունակ ամեն ինչ վերլուծում են:

Բարձր IQ ունեցող մարդիկ հակված են անդադար վերլուծել իրենց կյանքի իրադարձությունները: Աստիճանաբար դա քայքայում է նրանց, քանի որ դրանց եզրակացությունները հաճախ լի են հիասթափություններով ու մտավախություններով, իսկ գլխի մեջ ծնվում են իսկական դիլեմաներ: Այդպիսի մարդկանց խորհուրդ է տրվում ընդունել իրենց սխալվելու իրավունքը ու թույլ տալ սխալվել նաև ուրիշներին:

Մարդկանց հատուկ է թերություններ ունենալը. Չարժե դրանից ողբերգություն սարքել, քննադատել, մեղադրել կամ բամբասել, այլ ավելի լավ է՝ եզրակացություններ անել ու առաջ գնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել