Հավի տնային ռուլետի բաղադրատոմս, որը երշիկի հրաշալի փոխարինիչ է:
Բաղադրիչները՝
- Հավի ֆիլե՝ 1 կգ
- Դոնդող՝ 30 գ
- Սխտոր՝ 3 պճեղ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Պատիճավոր կարմիր պղպեղ՝ 2 պտղունց
- Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
- Մաղադանոս՝ 0,5 կապ
- Սամիթ՝ 0,5 կապ
Պատրաստումը՝
1. Հավի ֆիլեն մանր կտրտեք: Հեռացրեք ճարպը և միսը լցրեք խորը ամանի մեջ:
2. Ֆիլեի վրա համեմունքներ լցրեք՝ կարմիր պղպեղ, սև պղպեղ և աղ: Ավելացրեք ճզմած սխտոր, դոնդող և կտրտած կանաչի: Ամենը խառնեք:
3. Միսը դրեք եփելու տոպրակի մեջ, ռուլետ պատրաստեք: Ծայրերը սեղմակով ֆիքսեք:
4. Ռուլետը դրեք մինչև 180 աստիճան տաքացված ձեռոցը 50 րոպեով: Հետո թողե՝ք սառի և դրեք սառնարանը հենց տոպրակով առնվազն 3 ժամով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել