Փռերի առջև 24-ժամյա անվերջանալի հերթեր են 1-2 հացի կամ լավաշի համար։ Մարդիկ նախորոք ցուցակագրվում են, հաճախ տուն գնում առանց հացի:
«Հուսահատված վիճակ: Գնաս 5 տարեկան երեխային ի՞նչ բացատրեց, որ սովորական հացն էլ չկա: Ասում ենք՝ քաղցր չկա, հասկանում ա, բա հացին ի՞նչ ասենք», - ասաց Ստեփանակերտի բնակիչ Արև Մելքումյանը:
Արև Մելքումյանի ամուսինը գիշերը երկու տեղ գրանցվել էր հացի համար, երկու փռից էլ դուրս է եկել դատարկաձեռն, վիճակն ահավոր է, նկարագրում է ստեփանակերտցի կինը։
Արցախում հացի խնդիրը սրվում է։ Կառավարությունը թեպետ հերքում է տարածված լուրերը, թե առաջիկա օրերին ընդհանրապես ալյուր չի լինելու, բայց միաժամանակ խոստովանում՝ ցորենի պաշարը սպառման եզրին է․ երեկ հայտարարություն տարածեց Արցախի գյուղաջակցության հիմնադրամը:
Посмотреть эту публикацию в Instagram
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել