Panorama.am-ը գրում է.

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում հիվանդների հետ կատարվածը քաղաքացիների մոտ եղած անվստահությունը մեծացրել է։ Հիվանդների կուրանալու մասին լուրի տարծվելուց  երկու շաբաթ անց էլ  հստակ պարզաբանված չէ, թե ինչ է եղել իրականում։

«Մալայանի հայտնի դեպքից հետո խուսափում եմ դիմել բժշկի, թեև ձախ աչքս անընդհատ ուռում է ու տակը սևանում է վերջերս։ Մտածում եմ՝ եթե Մալայանի ակնաբուժարանի նման մասնագիտացված կենտրոնում հիվանդները քիչ մնաց՝ կուրանան, եթե անմիջապես չհայտնեցին ու մի եզրակացության չեկան, թե ինչն էր պատճառը, եթե դեղատուն ու բժիշկ իրար կասկածի տակ դրեցին ու հետևություն դեռ չկա,... բա հիմա ի՞նչ անենք։ Մի առողջություն է մնացել, այն էլ վախվխում ենք ուրիշի ձեռքը հանձնել»,-ասում է խմբագրություն ահազանգած քաղաքացին։

Նա ուսումնասիրել է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջն ու միջադեպի վերաբերյալ որևէ տեղեկություն դեպքի մասին չի գտել։

«Խնդրում եմ հայտնել դեպքի զարգացումներից՝ ինչ որոշվեց, ինչ վիճակում են հիվանդները, եթե ձեզ ավելին է հայտնի, քան կարելի է գտնել Մալայանի ակնաբուժարանի անհոգ ֆեյսբուքյան էջում»,-գրել էր քաղաքացին խմբագրությանը հասցեագրված նամակում։

Avastin դեղամիջոցը, որի ներարկման հետևանքով ութ հիվանդ կորցրել էր տեսողությունը, 14 օր է՝ լաբորատոր փորձաքննության ընթացքում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել