Google-ը խզում է կապերը Huawei-ի հետ: Նման որոշումը կարող է գործնականում ոչնչացնել չինական ընկերության գլոբալ հավակնությունները սմարթֆոնների համաշխարհային շուկայում, նշում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով հարցված փորձագետների կարծիքին:

Հեռուստաալիքի կողմից հարցված վերլուծաբանները գտնում են, որ դա կարող է միջազգային մակարդակի լուրջ խնդիրներ ստեղծել ընկերության համար, որին բաժին է ընկնում սմարթֆոնների մատակարարման գրեթե կեսը:

Canalys ընկերության տվյալներով՝ 2019-ի առաջին եռամսյակում Huawei սմարթֆոնների մատակարարման շուրջ 49%-ն ուղղվել է միջազգային շուկա: Համաշխարհային շուկայի մասնաբաժնով Huawei-ն առաջին եռամսյակում դարձել է երկրորդ խոշորագույն սմարթֆոններ արտադրողը: Ավելի վաղ ընկերությունն արդեն հայտարարել էր 2020-ին սմարթֆոնների գծով առաջատարը դառնալու հավակնությունների մասին: Սակայն Google-ի վերջին քայլը կարող է խանգարել դրան, ընդգծում է CNBC-ը:

Բացի այդ՝ սա մեծ հարված է ընկերության համար, քանի որ այն արտերկրում վաճառվող սմարթֆոնների համար մեծապես հենվում է Android համակարգին: Չինաստանում Android-ի այլ տարբերակով սմարթֆոններ են ներկայացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել