Ոմանք անընդհատ իրենց սմարթֆոններն էկրանով դեպի ներքեւ են դնում, ինչը մյուսների մոտ հարցեր է առաջացնում: Ընդունված է, որ եթե մարդը հեռախոսը էկրանով դեպի ներքեւ է դնում, ապա նա չի ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկը տեսնի, թե ինչ ծանուցումներ են գալիս իրեն, բայց կան նաեւ այլ գործոններ, հայտնում է Planet-today-ը:
Օրինակ՝ գուցե դուք ցանկանաք ձեր սմարթֆոնն էկրանով ներքեւ դնել՝ էկրանը չքերծելու համար, որը չափազանց շատ է դուրս գալիս հետեւի ապարատի միջից: Էկրանը քերծելուց չվախենալու համար պետք է սմարթֆոնը պահել պատյանի մեջ:
Կան նաեւ ավելի ֆունկցիոնալ պատճառներ: Օրինակ՝ ժամանակակից սմարթֆոններն ի վիճակի են արձագանքել այնպիսի գործողության, ինչպիսին է էկրանը դեպի ներքեւ շրջելը եւ ի պատասխան խլացնել մուտքային զանգի ձայնը: Բայց այստեղ պետք է նշել, որ սմարթֆոնները սովորաբար արձագանքում են շրջելուն, այսինքն, եթե դուք նախօրոք շրջել եք սմարթֆոնը եւ սպասում եք, որ այն ձայն չի հանի մուտքային զանգի դեպքում, ապա՝ ոչ, դա չի աշխատում (շատ դեպքերում):
Մեկ այլ պատճառ էլ այն է, որ եթե սմարթֆոնը էկրանով դեպի ներքեւ եք շրջում, ապա դրա լուսավորվածության սենսորը, որը գտնվում է առջեւի կողմում, կկարծի, որ սարքը ձեր գրպանում է: Արդյունքում ծանուցումների ժամանակ սմարթֆոնի էկրանը չի լուսավորվի: Այս առանձնահատկությունը թույլ է տալիս բարձրացնել ձեր սմարթֆոնի ինքնավարությունը, եթե ձեզ շատ ծանուցումներ են գալիս: Ինչպես տեսնում եք, կան բազմաթիվ պատճառներ, որոնք ստիպում են մարդկանց շրջել իրենց սմարթֆոնները: