Հարավային Կորեայից արդյունաբերական դիզայներ Պաենգ Մին-ուկն ստեղծել է սարքավորում, որը կօգնի «սմարթֆոնների զոմբիներին»՝ մարդկանց, որոնք չեն կարողանում աչքը թեքել սմարթֆոնների էկրանից։ Իր հայտնագործությունը Պաոնգն անվանել է «երրորդ աչք»։ Վերջինս ամրացվում է մարդու ճակաին և նախազգուշացնում քայլքի ժամանակ ճանապարհին առկա խոչընդոտների մասին։
«Երրորդ աչքը» գործում է այն ժամանակ, երբ մարդն իր իրական աչքերն իջեցնում է ներքև՝ սմարթֆոնի էկրանին նայելու համար։ Քայլելիս արհեստական աչքը զգուշացում է տալիս, եթե մարդու և խոչընդոտի միջև առկա է 1-2 մ հեռավորություն։ Սարքավորումը ձայնային ազդանշան է տալիս։ Հեղինակը «երրորդ աչքն» անվանում է «մարդկության ապագա»։
«Քանի որ մենք չեն կարողանում աչք թեքել մեր սմարթֆոնների էկրաններից, ապագայում պետք է «կրենք» լրացուցիչ աչքեր», - հայտնել է Պաենգը։
«Աչքի» մեջ տեղադրված է հիրոսկոպիկ սենսոր, որը չափում է ուսի՝ ներքև իջնելւս առաջացած կորացման աստիճանը, իսկ ուլտրաձայնային սենսորը հաշվարկում է խոչընդոտի և մարդու միջև առկա հեռավորությունը։ Սենսորներն իրար միացված են միկրոհսկիչով, որն աշխատում է լիցքավորիչով։
Սեուլի բնակիչները, որոնք տեսել են Պաենգին «երրորդ աչքով», համեմատել են նրան այլմոլորակայինի հետ և նշել, որ հայտնագործությունն իսկապես օգտակար է և կարող է կանխել ճանապարհներին առաջացող դժբախտ պատահարները։ Պաոնգը շեշտում է, որ իր գյուտն առավելապես երգիծական է։ Դրանով գյուտարարը երիտասարդներին ցանկանում է ցույց տալ, թե որքան մեծ կախվածություն ունեն նրանք իրենց գադջեթներից։