Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը կարող է դառնալ իսլամիստների նոր օջախ, եթե իրավիճակն Արցախում սրվի, քանի որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» պարտությունից հետո իսլամիստներն իրենց դրսրևորելու համար նոր վայր կարող են ընտրել Ադրբեջանը: Կարելի է ենթադրել, որ վարչապետը, այսպիսի հայտարարություն անելով, հասկանում է, թե մեր հասարակության մեջ խորացող թշնամանքը ինչ հետևանքների կարող է բերել, քանի որ արտաքին և ներքին սպառնալիքները փոխկապակցված են:
Բացի նրանից, որ Ադրբեջանը իսլամիստներին Արցախի դեմ օգտագործելու և շփման գծում իրավիճակը լարվածության տանելու համար փորձելու է օգտվել մեր ներքաղաքական իրավիճակից, այլև հենց մեր երկրի ներսում իսլամիստների դրսևորման համար պարարտ հող կարող է դառնալ երկրում հասարակության զգոնության թուլացումը, Արցախի և Հայաստանի միջև բաժանարար գծեր անցկացումը և հասարակության մեջ խորացող թշնամանքը, որոնք հաճախ նաև Արցախի մասով վարչապետի հայտարարությունների հետևանք են: