Պակիստանի օդային տարածքը մինչև մայիսի 30-ը փակ կլինի Հնդկաստան և Հնդկաստանից առևտրային թռիչքների համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Asian Age-ին։

Պակիստանյան կողմը սպասում է Հնդկաստանում համընդհանուր խորհրդարանական ընտրությունների ավարտին, ինչից հետո երկրների միջև հարաբերությունները, գուցե փոխվեն դեպի լավը, նշում է պարբերականը։

Հնդկաստան միջազգային չվերթները հաճախ անցնում են Պակիստանի օդային տարածքով, և շատ պետությունների ավիաընկերությունները ֆինանսական մեծ կորուստներ են կրում։ Ավելացել է նաև թռիչքների տևողությունը, քանի որ ավիափոխադրողները ստիպված են երկարացնել երթուղին Պակիստանը շրջանցելու համար, բարձրացել են ավիատոմսերի գները։

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունն աճել է հնդկական ուժայինների ավտոշարասյան վրա Ջամու և Քաշմիր նահանգում փետրվարի 14-ի հարձակումից հետո, ինչի հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել