Վլադիմիր Պուտինը ժամանել է Նյու Դելիի նախագահական պալատ՝ Ռուսաստանի և Հնդկաստանի միջև բանակցություններից առաջ, հաղորդում է Ռիա Նովոստին։

Նրան դիմավորել են Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուն և վարչապետ Նարենդրա Մոդին:

«Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ոչ պաշտոնական հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ», - հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Այսօր տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ։ Այդ բանակցություններից հետո կողմերը կընդունեն փաստաթղթերի ծավալուն փաթեթ։

Երկու երկրների ղեկավարները նաև ելույթ կունենան ռուս-հնդկական գործարար ֆորումի լիագումար նիստում և հայտարարություն կանեն լրատվամիջոցների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել