Panorama.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության համաձայն, 2018 թվականին կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թիվը կազմել է 77, որոնց 48.0%-ն աղջիկներ են: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից: 

Ըստ պաշտոնական տվյալների՝ որդեգրման ենթակա երեխաներից 17-ն ունեն երկու ծնող: Այդ երեխաներից 10-ն աղջիկ է, մեկն էլ՝  մինչև 6 ամսական: Միակողմանի ծնողազուրկ է 1 երեխա՝  աղջիկ, երկկողմանի ծնողազուրկ երեխաները երկուսն են.  նրանք ևս աղջիկներ են:

Տվյալների համաձայն՝ որդեգրման ենթականերից 11-ը միայնակ մոր երեխաներ են, որից 5-ն աղջիկ: Ըստ վիճակագրության՝ երեխաներից 5-ը (4 աղջիկ, 1 տղա)  ծնողական իրավունքից զրկվածի են, իսկ 41-ը (15-ը՝ աղջիկ) մնացել է առանց ծնողական խնամքի:

Նշենք, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներից 6-ը մինչև 6 ամսական են, 13-ը՝ մինչև 1 տարեկան, 11-ը՝ 1 տարեկանից մինչև 6 տարեկան, 8-ը՝ 10-ից  մինչև 15 տարեկան, 3-ը՝ 15-ից մինչև 18 տարեկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել