Ծառուկյանը ելույթ է ունենում, որի ընթացքում հայտնում է իր դժգոհությունը Փաշինյանի թիմի աշխատելաոճի վերաբերյալ, ինչից մի քանի ժամ անց «Առինջ մոլ» են ներխուժում «люди в чёрном» և սկսում փնտրել Ռաֆայելի «Սիքստինյան Մադոննան», որից հետո աշխատողներին մի կերպ հաջողվում է սևազգեստ մարդկանց համոզել, որ այն Դրեզդենում է, ոչ թե «Առինջ մոլում»։ 

Անհեթեթ է հնչում, այնպե՞ս չէ: Պատկերացրեք, որ հենց էսպես անհեթեթ էլ եղել է՝ բացառությամբ այն բանի, որ Ծառուկյանի հայտնած կարծիքն այս գործողությունների շնորհիվ անմիջապես վերածվում է փաստի:

Ինձ ուղղակի մի բան է շատ հետաքրքիր և ստիպում է անընդհատ երկմտել Փաշինյանի վերաբերյալ. ինքը տեղյա՞կ է էդ ամենից, թե՞ մեջքի հետևում անում են, ապա իրեն շանտաժի ենթարկելով ստիպում արդարացնել այդ անհեթեթ քայլերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել