Հայտարարելով, թե զենք գնելուն զուգահեռ ասֆալտ են անում ու մանկապարտեզներ կառուցում՝ ՔՊ-ական Գրիգորյան Նարեկը պնդել է, թե այդ ամենի համար անհրաժեշտ գումարը գեներացվում է ոչ միայն վարկային համաձանագրերի արդյունքում, այլև բյուջեն չմսխելու, չթալանելու արդյուքնում է գոյանում, գոյանում է, քանի որ Նիկոլն ու ՔՊ-ականները դոլարային միլիոնատեր չեն դառնում:
Նման հայտարարություն կարող էր Նարեկն անել միայն այն դեպքում, եթե Հայաստանում կոռուպցիա չլիներ: Բայց այն ոչ միայն կա, այլև կրում է համակարգային բնույթ, և այս փաստը ՔՊ-ականներն էլ են ընդունում: Հասարակական վստահության մակարդակը պետական համակարգի նկատմամբ շարունակում է ցածր մնալ, քանի որ առնվազը քաղաքաշինության ոլորտում, պետական գնումներում, ճանապարհաշինության մրցույթներում չափից դուրս հաճախ արձանագրվում են թափանցիկության խնդիրներ։ Օրինակ՝ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է «վոինի» խնամին ամեն տարի բյուջեից հաջողությամբ միլիարդներ «կթում», մրցույթներում հաղթում ու Գրիգորյան Մհերին գոհացնում, ո՞րն է դրա ֆենոմենը, չլինի՞ ճիշտ «պադխոդի» արդյունքում է փող շփում…
Ինչ վերաբերում է մսխմանը, ապա միայն այս տարիների ընթացքում Քաղաքապետարանում բաժանված պարգևավճարների աներևակայելի ծավալները բավական են՝ արձանագրելու, թե ինչպես են հարկատուների փողերը մսխվում ու ում գրպաններն են լցվում: Այս ֆոնին ուռուգլուխ ՔՊ-ականի պնդումները, թե Նիկոլն ու ՔՊ-ականները միլիոնատեր չեն դառնում, նույնիսկ եփած հավի ծիծաղն է առաջացնում, իսկ թե կոնկրետ քանի միլիարդ է այս 7 տարվա ընթացքում Հայաստանից օֆշորներ հոսել՝ նստելով ասենք Հակոբյան Աննայի հաշվին, պարզ կդառնա միայն իշխանափոխությունից հետո:
Մյուս կողմից՝ այսօր Հայաստանը կանգնած է ոչ այնքան փողի, որքան պետական մտածողության, ռազմավարության և պատասխանատվության պակասի առաջ. իշխանությունները զուրկ են այդ ամենից, իսկ առկա բացը ասֆալտով կամ մանկապարտեզով փակել չի ստացվի։

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5003
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել