Պատմության մեջ այս օրը՝ 1949 թ. ապրիլի 4-ին, «Վաշինգտոնյան համաձայնագրի» ստորագրման շրջանակներում ստեղծվեց Հյուսիսատլանտյան դաշինքը կամ ՆԱՏՕ-ն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում մարդկության չարիք կոմունիզմի տարածումը և այդ համատեքստում ԽՍՀՄ դիրքերի ուժեղացումն արևմուտքի երկրներին ստիպեցին մտածել անվտանգության մասին: 1949թ. ապրիլի 4-ին ստորագրված «Վաշինգտոնյան համաձայնագրի» նախերգանքը 1948թ. ստորագրված «Բրյուսելյան համաձայնագիրն» էր, որի շրջանակներում եվրոպական 5 երկիր համատեղ պաշտպանական համակարգ էին ստեղծում: Այդ հարցի համատեքստում զուգահեռաբար բանակցություններ էին գնում ԱՄՆ-ի և Կանադայի հետ: Պայմանագիրը ստորագրվեց 12 պետությունների կողմից: Դրանք էին՝ ԱՄՆ-ն, Կանադան, Իսլանդիան, Մեծ Բրիտանիան, Պորտոգուլիան, Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Իտալիան, Դանիան, Հոլանդիան, Նորվեգիան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: