Panorama.am-ը գրում է․

Արդեն մի քանի օր է վարորդները դժգոհում են, որ Երևանի գազալցակայաններում գազի գինը շեշտակի ավելացել է: ԱԳԼՃԿ-ներում գազի գնի թանկացման հետ կապված խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստացել: Ըստ բողոքների՝ որոշ գազալցակայաններում 1,8 ծավալով բալոնը լիցքավորելու համար վարորդները վճարում են 5500 դրամով՝ նախկին 4800 դրամի փոխարեն, 1,4 ծավալով բալոնի համար վճարում են 4500 դրամ՝ 3700 դրամի փոխարեն: Ընդհանուր առմամբ, գինը բարձրացել է միջինը 600-900 դրամով:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը բնական գազի համար որոշել է նոր չափման միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամներով։ Այս փոփոխությունը թույլ կտա սպառողներին ազատվել վաճառողների խաբեությունից։ Նոր կարգավորումներն ուժի մեջ պետք է մտնեին 2019 թվականի ապրիլի 1-ից:

Նկատենք, որ դա գնային որևէ փոփոխության չպետք է հանգեցներ:

«Թվում էր՝ ոլորտի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկվեցին, բայց ունեցանք այն, ինչ միշտ ունենում ենք: Անհետևողականության արդյունքում այդ ռեֆորմը դարձավ պարզապես «ռեֆորմ»»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով՝ այսօր փաստացի քաղաքացին վճարում է ավելի գումար: Ըստ հաշվարկների՝ կա 10-15 տոկոս գնաճ:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ չի կարելի ուղղակի վերցնել լավ գաղափարն ու թերի կյանքի կոչել.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել