ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվում է ՀՀ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: Պատգամավորների հարցերին պատասխանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ վարչապետը, խորհրդարանին ներկայացնելով ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները, ընդգծել էր, որ պետական բյուջեի եկամուտները 2019-ին կգերակատարվեն 40 մլրդ դրամով, որի շնորհիվ հուլիսից նախատեսվում է 10 տոկոսով բարձրացնել ՀՀ ԶՈւ զինծառայողների, իսկ սեպտեմբերից՝ շուրջ 38,000 ուսուցիչների աշխատավարձերը:

Այնուհետև ԱԺ-ն կքննարկի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:

Նշենք, որ Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել