Panorama.am-ը գրում է.

«Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում տեղի է ունեցած ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ։

«Տնտեսական բարեփոխումները, դրանց հաջող ընթացքն առաջին հերթին պետք է նպաստեն ներառական տնտեսական աճին, տնտեսական զարգացման քաղաքականությունն էլ առաջին հերթին պետք է նպաստի ժողովրդագրական վիճակի փոփոխությանը: Մենք հենց դա պետք է առաջին հերթին դիտարկենք որպես իրավիճակի փոփոխության հիմնական գործիք: Բայց ամեն դեպքում, այս կարևորագույն ոլորտն ունի որոշակի առանձնահատկություններ, նրբություններ և, իհարկե, կան նաև հասցեական ու թիրախային գործողություններ, որոնք այդ ընդհանուր համատեքստի ազդեցությունը կոնկրետ ոլորտի վրա կարող են և պետք է դարձնեն ավելի նպատակային ու ավելի թիրախային:

Հետևաբար, մենք այսօրվա քննարկման ընթացքում կխոսենք ինչպես այդ ընդհանուր համատեքստի հնարավոր ազդեցությունների, այնպես էլ կոնկրետ ծրագրերի, հնարավորությունների և դրանց ազդեցությունների վերաբերյալ: Նկատի ունեմ ոչ միայն խնդրի լուծումը կպատվիրակենք տնտեսական հաջողություններին, այլև կփորձենք հասկանալ, թե այդ ընդհանուր պրոցեսի մեջ ինչ կոնկրետ և հասցեական գործողություններ, ծրագրեր կարող ենք իրականացնել, որոնք միտված են հենց ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ներկայացրել են ժողովրդագրական իրավիճակի ուղղությամբ իրականացված վերլուծությունների, ուսումնասիությունների արդյունքներն ու միտումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միգրացիոն, ծնելիության և ժողովրդագրության մարտահրավերներին, սոցիալական գործոններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել