South China Morning Post-ը հրապարակել է Չինաստանի Չենչժոու քաղաքի 51-ամյա բնակչուհու պատմությունը, որ որոշել է ինքնաբուժմամբ զբաղվել և կաթիլային ճանապարհով մրգահյութ ներարկել իր օրգանիզմ։ Կինը 20-ից ավելի պտուղների հյութերի խառնուրդ է ներարկել իրեն՝ համոզված լինելով, որ դա շատ օգտակար է օրգանիզմի համար:

Գործողությունից անմիջապես հետո նրա մարմնի ջերմությունը բարձրացել է, ինքնազգացողությունը՝ վատացել։ Նրա ամուսինն անմիջապես հիվանդանոց է տեղափոխել նրան։ Կնոջն իսկույն տեղավորել են վերակենդանացման բաժնում։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մրգահյութի ներերակային ներարկումը առաջացրել է լյարդի, երիկամների և սրտի գործառույթների խանգարում։ Բժիշկներին մեծ դժվարությամբ է հաջողվել փրկել կնոջ կյանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել