Tert.am-ը գրում է․

Եթե այդ սրճարաններից որևէ մեկն իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվի. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Օպերայի տարածքի հարակից սրճարանների ապամոնտաժման մասին:

«Ինչպես դատարանների դեպքում, այնպես էլ այս դեպքում, այնպես չէ, որ ինձ քարտեզ են բերում, ես խաչ եմ քաշում սրճարանների վրա: Որքանով տեղյակ եմ, դա իրավական ձևակերպումների խնդիր է: Մի մասի դեպքում, երբ պայմանագրերով քաղաքապետարանը հնարավորություն է ունեցել լուծել պայմանագիր, լուծել է, երբ կան որոշակի այլ ձևակերպումներ, դիմել է դատարան: Բոլոր այն դեպքերում, երբ կլինի իրական հնարավորություն՝ գործընթաց սկսելու, տարածքը ազատելու, համապատասխան որոշումներ կկայացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ տվյալ սրճարանների ապամոնտաժումը սեփականատերերի անձով պայմանավորված չէ: «Ինձ համար տարբերություն չկա, եթե նույնիսկ այդ սրճարաններից որևէ մեկը իմ հարազատ եղբորը լիներ, դրանից իմ վերաբերմունքը չէր փոխվի»,- հավաստիացրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել