Politik.am-ը գրում է․

2020 թվականին Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ։ Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել մի շարք գործիչներ, այդ թվում  Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Սամվել Բաբայանը իհարկե կարող է ընդունելի լինել Արցախի որոշ շրջանակների համար, բայց իր մտքերը, որպես քաղաքական և պետական  գործիչ կարող են բավական վտանգավոր լինել ու Արցախն ու Հայաստանը կարող են նոր մարտահրավերների առաջ կանգնեցնել։

Օրերս «24նյուզ» լրատվականի հետ զրույցում խոսելով Արցախի խնդրի լուծման մասին Սամվել Բաբայնաը ասել է․«․․․․Աշխարհում սուր խնդիրները լուծվում են մանդատային ճանապարհով։ Ասենք, եթե Կովկասը համարում ենք Ռուսաստանի տիրույթի տակ, ինքն ա ստեղ իշխողը՝ մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծագրում ա մի հատ քարտեզ, որոնք որ էդ մարդիկ կամաց կամաց զարգանում են․․․․Ես այլ կերպ եմ հարցի լուծումը պատկերացնում։ Ես գտնում եմ, որ պետք է լինի մանդատային տարածք։ Հակառակ դեպքում մենք խնդիրը Ադրբեջան-Հայաստան կամ Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությամբ այդ խնդրի լուծումը չկա»։

Փաստորեն Արցախի նախագահ դառնալ ցանկացող գործիչը այսպիսի պատկերացում ունի ազատագրված երկրի, նրա բնակիչների և միջազգային հարաբերությունների մասին։ Մանդատային տարածքներ աշխարհում մոտ կես դար է բացակայում են։ Նման մոտեցումը զարգացած աշխարհի համար ամոթալի է և նվաստացուցիչ։

Իհարկե Ռուսաստանի Դաշնության համար շատ ցանկալի կլինի, որպեսզի հենց Սամվել Բաբայանը դառնա Արցախի նախագահ, քանի որ նրա միջոցով կարող են հասնել այն ծրագրին, որը երկար տարիներ է փորձում են կյանքի կոչել։ Այստեղ Հայաստանի, Արցախի ներկա իշխանությունները և հասարակությունները պետք է կանգնեցնեն Սամվել Բաբայանին, որպեսզի հետո առավել մեծ խնդիրների առաջ չկանգնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել