Նիկոլը, պահանջելով Արցախի վերադարձը բանակցային սեղան, ամբողջովին վիժեցնում է Մինսկի խումբ-Բաքու դավադրությունը։
Տեսեք․
1. Մինչև հիմա ՀՀ բոլոր նախագահներն էլ ընդունել են, որ Ղարաբաղն իր ինքնորոշման իրավունքը յուրացնելու է վերջնական հանրաքվեով։ Եղել է նաև համաձայնություն, որ այդ հանրաքվեն կլինի ադրբեջանցի փախստականների՝ Ղարաբաղ վերադարձից հետո։ Կարծես թե նորություն չասացի։
Բայց... ԲԱՅՑ, դա նշանակում է, որ ղարաբաղցին չունի ինքնորոշման իրավունք, դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական Ղարաբաղ պիտի լինի, ու միայն հայ-ադրբեջանական Ղարաբաղ լինելու դեպքում կճանաչվի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Հասկանո՞ւմ եք։ Արթնացեք, ուղտի ականջում քնած իմ հայրենակիցներ, բանակցությունների սեղանին երբեք չի եղել, չի ճանաչվել ղարաբաղցու ինքնորոշման իրավունքը։
Իսկ ի՞նչ է ասում Նիկոլը։ Ասում է՝ ՈՉ, կա՛մ հենց էս գլխից ճանաչում եք ղարաբաղցուն՝ որպես ինքնորոշման իրավունքի սուբյեկտ, կա՛մ փախաք, ոչ մի բանակցություն։
2. Միջանկյալ ստատուս։ Մինչև այսօր հլու-հնազանդ ընդունել ենք, որ ինչ-ինչ փոխզիջումների դեպքում, թեկուզ ամենաչնչին փոխզիջման, ասենք՝ 1 խորանարդ մետր փայտի դիմաց, Ղարաբաղին կտրվի միջանկյալ ստատուս։ Հիմա հարց՝ էդ ինչի՞ ու ինչի ՄԻՋԵՎ է էդ ՄԻՋանկյալը։ Պատասխան․ Ղարաբաղի սկզբնական ու վերջնական կարգավիճակների միջև։ Այսինքն՝ Ղարաբաղը դեռևս չի գտնվում իր սկզբնական և վերջնական կարգավիճակների միջև, բանակցային փաստաթղթերում այն դեռ իր նախնական կարգավիճակում է, այսինքն՝ դեռևս ԼՂԻՄ է, ինչպես սովետական Ադրբեջանում։ Հասկանո՞ւմ եք։ Ու բոլոր նախագահները սրա շուրջ լուրջ-լուրջ բանակցել են։
Հիմա Նիկոլն ասում է՝ Ղարաբաղի բանակցող կարգավիճակը պիտի ամրագրվի փաստաթղթերում։ Ադրբեջանը հենց հիմա պիտի ճանաչի, որ Ղարաբաղը վաղուց ունի միջանկյալ կարգավիճակ՝ արյունով ձեռք բերված։
3. Փախստականների վերադարձ։ Սա դիտարկվել է որպես ինքնըստինքյան պարտադիր քայլ, թեև արդեն ցույց տվեցի սրա կռիսական պահը, այն է՝ ղարաբաղցի հայերին զրկել ինքնորոշման իրավունքից։ Բայց և այնպես, փախստականների վերադարձը պատերազմի ավարտի և կողմերի հաշտեցման երկկողմանի գործընթաց է։ Հասկանո՞ւմ եք, ավենավերջին քայլը, որը կարելի է անել հակամարտության վերջնական ավարտից հետո, փախստականների վերադարձն է։ Որովհետև փախստականները խաղաղ բնակչություն են, ու հանցագործություն է թույլ տալ նրանց մտնել մի տարածք, որտեղ վերջնական խաղաղություն կնքված չէ։
Մինսկի խումբը և Ադրբեջանը, փախստականների վերադարձը դնելով վերջնական հաշտությունից առաջ, կոպտորեն խախտում են կոնֆլիկտող շրջաններում խաղաղ բնակչության անվտանգությանը վերաբերող միջազգային բոլոր օրենքները՝ դրանով իսկ ցույց տալով իրենց ոչ կոմպետենտությունը նման հարցեր լուծելու գործում (կամ էլ հանցավոր այլ դիտավորություններ)։
Հիմա Նիկոլն ասում է՝ եթե Դուք թքած չունեք մարդու իրավունքների և ժողովուրդների անվտանգության վրա, ապա նախ՝ ճանաչեք Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքը, նստեք հետները զրուցելու, ինչպես հավասարը հավասարի հետ, ու ցույց տվեք, որ ժողովուրդները ձեզ համար մթերման նախիր չեն։
4. Տարածքների վերադարձը։ Դե ինչ ասեմ, սրա մասին ահագին բան գիտեք։ Ավելացնեմ միայն, որ էս հարցում Նիկոլը դեռ նոր բան չի ասել։ Տարածքների հարցում չախելու իրավունքը լինելու է մեր հաջորդ վարչապետինը։
Ուշքի եկեք, քույրեր և ախպերներ, ուշքի եկեք...