Wnews.am-ը գրում է․
ՀՀ սփյուռքի նախկին նախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կողմ է, որ ունենանք կին առաջնորդ, ավելին՝ նա ոչ միայն կընտրի, այլև կօգնի, որ կինն ընտրվի որպես երկրի ղեկավար: Կանանց միջազգային տոնին կանանց մասին Wnews.am-ի բլից հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
-Ի՞նչը Ձեզ կարող է կնոջ մեջ միանգամից հիասթափեցնել։
-Չասեմ միանգամից, բայց՝ ինքնավստահության, անկախության, ինչու ոչ` նաև հումորի բացակայությունը:
-Կնոջ զգեստապահարանի ո՞ր իրին եք ուշադրություն դարձնում, ըստ Ձեզ, ի՞նչն է նրան գրավիչ դարձնում։
-Երբ խորհում եմ կնոջ գրավչության մասին, առաջին բանը, որ գալիս է մտքիս, համենայն դեպս, զգեստը չէ:
-Հաճա՞խ եք սիրահարվում։
-Վերջերս, ցավոք, ավելի հազվադեպ:
-Որքա՞ն է տեւել ամենաերկար սիրային հարաբերությունը։
-Շուրջ 4 տարի
-Սիրո համար որեւէ բան զոհաբերե՞լ եք։
-Ես դրանք չէի կոչի զոհաբերություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ