
Ֆիննական կրթության գաղտնիքը, որով հիանում է ողջ աշխարհը:
14. Ամեն ինչ անվճար է
Ֆիննական կրթությունն անվճար է: Մնացած ամեն ինչը՝ ճաշերը, էքսկուրսիաները, դպրոցական պարագաները նույնպես անվճար են:
13. Յուրաքանչյուր աշակերտի հանդեպ անհատական մոտեցում է
Մեկ դասի ընթացքում աշակերտները կարող են տարբեր բարդության առաջադրանքներ կատարել՝ կախված իրենց ունակություններից:
Եթե երեխային դասը չի հետաքրքրում, նա կարող է այլ բանով զբաղվել՝ գիրք կարդալ կամ կարել:
12. Գնահատականները հայտնում են միայն անձամբ աշակերտին
Ֆինլանդիայում գնահատման համակարգը 10 բալանոց է, բայց մինչև 3-րդ դասարան ֆիննական դպրոցում գնահատական չեն դնում: 3-րդից 7-րդում գնահատականները բանավոր են՝ «միջակից» մինչև «գերազանց»: Իր գնահատականները միայն դպրոցականն է իմանում:
11. Դասի գնալ կարելի է նույնիսկ գիշերազգեստով
Ֆիննական դպրոցներում համազգեստ չկա: Դասի կարելի է գնալ, ինչով ասես․ հագուստի հարցում ոչ մի պահանջ չկա:
10. Այստեղ կարելի է դասի ժամանակ բազմոցին կամ գորգին նստել
Այստեղ երեխաները պարտավոր չեն նստարանի մոտ նստել:
9. Տնային առաջադրանքները շատ քիչ են
Ֆինն ուսուցիչները կարծում են, որ երեխաները պետք է հանգստանան և ժամանակ անցկացնեն ծնողների հետ, ոչ թե դաս անելով:
8. Իսկ քննություններ ընդհանրապես չկան
Ֆինն ուսուցիչներն ասում են. «Պատրաստել պետք է կա՛մ կյանքին, կա՛մ քննությունների: Մենք առաջինն ենք ընտրում»:
7. Ֆիննական որոշ դպրոցներում չեղարկել են բոլոր առարկաները
Ֆիննական կրթական համակարգի նոր ուղղություններից մեկը երևույթների ուսումնասիրությունն է կոնկրետ առարկաների փոխարեն: Դասերի փոխարեն 6-շաբաթական «բաժիններ են», որոնց ժամանակ դպրոցականներն ուսումնասիրում են մի թեմա տարբեր կողմերից: Օրինակ՝ միգրանտների թեման ուսումնասիրվում է աշխարհագրության տեսանկյունից (նրանք որտեղի՞ց էին եկել), պատմության (դրանից առաջ ի՞նչ էր եղել), մշակույթի (ի՞նչ ավանդույթներ ունեն): Երեխաներն իրենք են հարցեր հորինում և պատասխանում դրանց:
6. Այստեղ աշխարհի ամենաերկարատև դասամիջոցներն են
Ֆինն դպրոցականներն ամեն 45 րոպե դասից հետո առնվազն 15 րոպե հանգստանում են:
5. Ֆինլանդիայում շատ հրաշալի ուսուցիչներ են
Ուսուցիչները 10 անգամ շատ են, քան աշխատատեղերը: Ուսուցչի միջին աշխատավարձը 3500 եվրո է: Ֆինլանդիայում ուսուցիչը հեղինակավոր մասնագիտություն է, երեխաներին լավագույններն են ուսուցանում:
4. Այստեղ սովորեցնում են միայն այն, ինչը կյանքում պետք կգա
Լողի դասերի ժամանակ երեխաներն ուսումնասիրում են նշանները, որոնցով կարելի է պարզել, որ մարդը խեղդվում է, նաև սովորում են պատրաստել, կարել և գործել: Մեծ ուշադրություն է դարձվում բնության նկատմամբ խնամքով վերաբերմունքին: Ֆինն դպրոցականները նաև հեշտությամբ կկարողանան պորտֆոլիո պատրաստել և կայք ստեղծել:
3. Բոլոր դպրոցները նույնանման լավն են
Ֆինլանդիայում դպրոց ընտրել ընդունված չէ, բոլորը գնում են տանն ամենամոտ դպրոցը: Այնտեղ «էլիտար» դպրոցներ չկան. բոլորը նույնանման են:
2. Աշակերտներն իրենք են ընտրում՝ ինչ ուտեն ճաշին
Ֆիննական դպրոցում սնունդը բազմազան և անվճար է՝ «շվեդական սեղան»:
Երբեմն երեխաները քնապարկով են դպրոց գնում, ուսուցիչների հետ գիշերը մնում են դպրոցում, ֆիլմ են նայում, խաղում են, քնում են սպորտդահլիճում գորգերի վրա, առավոտյան պաղպաղակով նախաճաշ են վայելում:
Բոնուս
Ֆիննական գրադարաններում հատուկ վարժեցված շներ են աշխատում, որոնք երեխաների մեջ ընթերցանության նկատմամբ սեր են սերմանում. նրանք լսում են, թե երեխաներն ինչպես են իրենց համար գիրք կարդում կամ պատմություններ պատմում: