Մխչյանի դպրոցում տեղի ունեցած սարսափելի դեպքի առնչությամբ իր մեկնաբանությունն է տվել Անդրեասյան Ժաննան, որ կատարվածը մեծապես պայմանավորել է ընտանիքներում տարվող բռնության քարոզով՝ վստահեցնելով, թե ԿԳՄՍՆ-ն իր լիազորությունների շրջանակներոմ մինչև վերջ հետամուտ է լինելու իրավիճակից տեղյալ, բայց մատը մատին չտված մանկավարժներին աշխատանքից ազատելու հարցում:
Ժաննան խնդրին մոտեցել է տիպիկ սորոսականին բնորոշ մեթոդաբանությամբ: Իհարկե, գուցե որոշ ընտանիքներում բռնության քարոզ տարվում է, բայց ասենք նույն նախկին իշխանությունների ժամանակ իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից, դպրոցները տոտալ կերպով չէին վերածվել թմրանյութերի սպառման կենտրոնների, իսկ Մխչյանում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի նման դեպքեր չեն էլ եղել: Ժաննայի տրամաբանությունից բխում է, որ հենց Նիկոլի իշխանության օրոք է, որ հայկական ընտանիքներում տարածվել է բռնության քարոզը, եթե նույնիսկ երևակայենք էլ, թե նման իրավիճակի գլխավոր պատճառը դա է:
Որևէ մեկին աշխատանքից ազատելը չի կարող բավարար լինել, Ժաննան չի կարող մի քանիսին աշխատանքից ազատել ու հայտարարել, թե ԿԳՄՍՆ-ն, որպես պատասխանատու պետական օղակ, իր առաքելությունը պատվով է կատարել. պետք ստեղծվեն հստակ երաշխիքներ ու մշակվեն գործիքակազմեր՝ բացառելու այսօինակ դեպքերի կրկնությունը: Այո, խնդիրը միայն ԿԳՄՍՆ-ինը չէ, և այստեղ շատ մեծ է հատկապես իրավապահների դերը, սակայն կրթօջախներում կատարվող ամեն լավի ու վատի համար բոլոր դեպքերում պատասխանտու է նախևառաջ նախարարութունը:

Բայց է՛լ ինչո՞ւ էին չաղ Պետոյի կնկան նախարար կարգում, եթե ի սկզբանե նպատակ չունեին՝ նպսատելու մատաղ սերնդի այլասերմանը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել