
Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։
Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել