14 ապացույց, որ դուք հենց հիմա կցանկանաք ձեր երեխային ֆիննական դպրոց ուղարկել


19:45 , 2 մարտ, 2019

Ֆիննական կրթության գաղտնիքը, որով հիանում է ողջ աշխարհը:

14. Ամեն ինչ անվճար է

Ֆիննական կրթությունն անվճար է: Մնացած ամեն ինչը՝ ճաշերը, էքսկուրսիաները, դպրոցական պարագաները նույնպես անվճար են:

13. Յուրաքանչյուր աշակերտի հանդեպ անհատական մոտեցում է

Մեկ դասի ընթացքում աշակերտները կարող են տարբեր բարդության առաջադրանքներ կատարել՝ կախված իրենց ունակություններից:

Եթե երեխային դասը չի հետաքրքրում, նա կարող է այլ բանով զբաղվել՝ գիրք կարդալ կամ կարել:

12. Գնահատականները հայտնում են միայն անձամբ աշակերտին

Ֆինլանդիայում գնահատման համակարգը 10 բալանոց է, բայց մինչև 3-րդ դասարան ֆիննական դպրոցում գնահատական չեն դնում: 3-րդից 7-րդում գնահատականները բանավոր են՝ «միջակից» մինչև «գերազանց»: Իր գնահատականները միայն դպրոցականն է իմանում:

11. Դասի գնալ կարելի է նույնիսկ գիշերազգեստով14 доказательств того, что вы прямо сейчас захотите отдать своего ребенка в финскую школу

Ֆիննական դպրոցներում համազգեստ չկա: Դասի կարելի է գնալ, ինչով ասես․ հագուստի հարցում ոչ մի պահանջ չկա:

10. Այստեղ կարելի է դասի ժամանակ բազմոցին կամ գորգին նստել14 доказательств того, что вы прямо сейчас захотите отдать своего ребенка в финскую школу

Այստեղ երեխաները պարտավոր չեն նստարանի մոտ նստել:

9. Տնային առաջադրանքները շատ քիչ են

Ֆինն ուսուցիչները կարծում են, որ երեխաները պետք է հանգստանան և ժամանակ անցկացնեն ծնողների հետ, ոչ թե դաս անելով:

8. Իսկ քննություններ ընդհանրապես չկան

Ֆինն ուսուցիչներն ասում են. «Պատրաստել պետք է կա՛մ կյանքին, կա՛մ քննությունների: Մենք առաջինն ենք ընտրում»:

7. Ֆիննական որոշ դպրոցներում չեղարկել են բոլոր առարկաները

Ֆիննական կրթական համակարգի նոր ուղղություններից մեկը երևույթների ուսումնասիրությունն է կոնկրետ առարկաների փոխարեն: Դասերի փոխարեն 6-շաբաթական «բաժիններ են», որոնց ժամանակ դպրոցականներն ուսումնասիրում են մի թեմա տարբեր կողմերից: Օրինակ՝ միգրանտների թեման ուսումնասիրվում է աշխարհագրության տեսանկյունից (նրանք որտեղի՞ց էին եկել), պատմության (դրանից առաջ ի՞նչ էր եղել), մշակույթի (ի՞նչ ավանդույթներ ունեն): Երեխաներն իրենք են հարցեր հորինում և պատասխանում դրանց:

6. Այստեղ աշխարհի ամենաերկարատև դասամիջոցներն են

Ֆինն դպրոցականներն ամեն 45 րոպե դասից հետո առնվազն 15 րոպե հանգստանում են:

5. Ֆինլանդիայում շատ հրաշալի ուսուցիչներ են

Ուսուցիչները 10 անգամ շատ են, քան աշխատատեղերը: Ուսուցչի միջին աշխատավարձը 3500 եվրո է: Ֆինլանդիայում ուսուցիչը հեղինակավոր մասնագիտություն է, երեխաներին լավագույններն են ուսուցանում:

4. Այստեղ սովորեցնում են միայն այն, ինչը կյանքում պետք կգա

Լողի դասերի ժամանակ երեխաներն ուսումնասիրում են նշանները, որոնցով կարելի է պարզել, որ մարդը խեղդվում է, նաև սովորում են պատրաստել, կարել և գործել: Մեծ ուշադրություն է դարձվում բնության նկատմամբ խնամքով վերաբերմունքին: Ֆինն դպրոցականները նաև հեշտությամբ կկարողանան պորտֆոլիո պատրաստել և կայք ստեղծել:

14 доказательств того, что вы прямо сейчас захотите отдать своего ребенка в финскую школу

3. Բոլոր դպրոցները նույնանման լավն են

Ֆինլանդիայում դպրոց ընտրել ընդունված չէ, բոլորը գնում են տանն ամենամոտ դպրոցը: Այնտեղ «էլիտար» դպրոցներ չկան. բոլորը նույնանման են:14 доказательств того, что вы прямо сейчас захотите отдать своего ребенка в финскую школу

2. Աշակերտներն իրենք են ընտրում՝ ինչ ուտեն ճաշին

Ֆիննական դպրոցում սնունդը բազմազան և անվճար է՝ «շվեդական սեղան»:14 доказательств того, что вы прямо сейчас захотите отдать своего ребенка в финскую школу

1․ Դպրոցում գիշերակացով երեկույթներ են անցկացնում

Երբեմն երեխաները քնապարկով են դպրոց գնում, ուսուցիչների հետ գիշերը մնում են դպրոցում, ֆիլմ են նայում, խաղում են, քնում են սպորտդահլիճում գորգերի վրա, առավոտյան պաղպաղակով նախաճաշ են վայելում:

Բոնուս

Ֆիննական գրադարաններում հատուկ վարժեցված շներ են աշխատում, որոնք երեխաների մեջ ընթերցանության նկատմամբ սեր են սերմանում. նրանք լսում են, թե երեխաներն ինչպես են իրենց համար գիրք կարդում կամ պատմություններ պատմում: