Կարևորելով կրթության դերի բարձրացումը Հայաստանում՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության №21 հանրակրթական միջնակարգ դպրոց: Ինչպես ցանկացած այլ վայրում, այնպես էլ այստեղ Գագիկ Ծառուկյանը սպասված հյուր էր: 

Շրջելով դպրոցում՝ ԲՀԿ ղեկավարը ծանոթացել է դրա կարիքներին: Դպրոցի հիմնական խնդիրներից մեկը մարզադահլիճի բացակայությունն է, և տեղեկանալով այդ մասին՝ ԲՀԿ նախագահը խոստացավ, որ այդ խնդիրը սեղմ ժամկետներում կստանա իր լուծումը: Եվ արդյունքում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հիմնադրումից 25 տարի անց դպրոցը կունենա մարզադահլիճ, կլուծվի նաև արդեն գործող բացօթյա մարզահրապարակը արհեստական ծածկով կահավորելու հարցը:

Սա Գագիկ Ծառուկյանի հերթական հայրենանվեր գործերից մեկն է, և նա ցանկացած քայլ ձեռնարկել է, որպեսզի երեխաները ստանան արժանավայել կրթություն արժանավայել պայմաններում: Համոզված եմ, որ առջևում էլ ավելի մեծ ու կարևոր գործեր կտեսնենք Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, քանի որ դպրոցում գտնվելու ժամանակ ԲՀԿ ղեկավարը ներկայացրեց նաև քաղաք Աբովյանում իր նախաձեռնությամբ կառուցվող ռուսական թեքումով նոր դպրոցի նախագիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել