Եթովպիայի Դանակիլ իջվածքում, որն աշխարհի ամենացածրադիր և շոգ վայրերից է, նորզելանդացի 25-ամյա Բրիջիթ Թաքուրեյն իր ընկերոջ հետ ճամփորդելիս քայլել է վտանգավոր լճակների մոտ՝ նեղ ժայռուղու պռնկին, գրում է Daily Mail-ը:
«Երբ դարավանդի մոտ ես, ծծմբի գոլորշիները շնչելիս այրում են թոքերդ: Դա շատ տհաճ էր: Մենք վստահաբար չգիտեինք՝ ինչից է կազմված է ավազանների մեջ եղած հեղուկը, դրա համար ձեռք չտվեցինք այդ հեղուկին, սակայն դրանից անընդհատ պղպջակներ ու գոլորշիներ էին դուրս գալիս, հետևաբար, հասկանալի էր, որ այն տաք է»,- ասել է Բրիջիթը:
Դանակիլ իջվածքը, որը ծովի մակարդակից ցածր է 127 մետր, առաջացել է Աֆրիկայի Եղջյուր թերակղզու երեք տեկտոնական սալերի միաձուլման արդյունքում: Այնտեղ գտնվող կանաչ և դեղին գույների թթուներն ու ծծմբային լճակները հայտնի ուղղություն են զբոսաշրջիկների շրջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել