Այն բանից հետո, երբ դեպքից 8 ամիս անց ՔԿ-ն բացահայտեց Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկածների ինքնությունը (պարզվել էր՝ նրանք Առինջ գյուղի՝ 48, 37 և 31 տարեկան բնակիչներ են), մամուլում սկսել են տեղեկություններ տարածվել այն մասին, որ Ղազարյանի հանդեպ գործադրված բռնության հետևում կանգնած է Գռզոյի խնամի Ծառուկյանը. հենց նրա հանձնարարականով են հանրային գործչին դաժանաբար ծեծի ենթարկել:

Իհարկե, որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել չարժե, բայց այս տեղեկություններն այնքան էլ իրականությունից կտրված չեն թվում՝ հաշվի առնելով այն, թե ով էր ու ինչ դարձավ Ծառուկյանը: Բացառված չէ, որ Ղազարյանին հենց Ծառուկյանի մարդկանց ձեռամբ ծեծի ենթարկելու հանգամանքը Նիկոլի համար էական է դիտարկվել այն պատճառով, որ նա ցանկացել է ստուգել Գռզոյի խնամու հավատարմության աստիճանը: Ստուգել է ու, փաստորեն, ևս մեկ անգամ համոզվել, որ Ծառուկյանը հայկազ բեզզկազն է դարձել, պատճառն էլ ոչ միայն Գռզոյի հետ ունեցած խնամիական կապերն են, այլև ունեցվածքը չկորցնելու վախը:

Չլիներ ունեցվածքի պահպանման խնդիրը Ծառուկյանի որդուն երբեք կնության չէր տա իր դստերը, իսկ եթե հանուն ունեցվածքի պահպանման նա գնացել է նման ինքնազոհողության, ապա մնացած ամեն ինչ սրա ֆոնին պարզ մանրուք է թվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել