Ծառուկյանի վիճակն օրեցօր աննախանձելի է դառնում. «Արարատցեմենտում» կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև այնքան են սրվել, որ աշխատակիցները խոստացել են Գռզոյի խնամու կյանքը դժոխքի վերածել: 


Պարզվում է՝ «Արարատցեմենտում» առկա դաժան իրականության մասին մամուլում վերջերս տեղ գտած նյութերը զայրացրել են Ծառուկյանին ու հիմա նա որոշել է պատժել այնտեղի աշխատողներին. թոշակառուներին աշխատանքից ազատելու գործընթաց է սկսվել, որի պատճառով շուտով գործազուրկ է դառնալու շուրջ 100 աշխատակից: Ի դեպ՝ գործարանի աշխատակիցները հատկապես բողոքել են Ծառուկյանի մոտ հարազատ Նազարյան Գոռիկից (տնօրենն է)՝ հայտնելով, որ նա գործարանի գլխավոր «բեսպրեդելշիկն» է դարձել: Գործարանի աշխատակիցները սպառնացել են, որ եթե Ծառուկյանը կարգի չհրավիրի իր բարեկամին, ապա նրա կյանքը դժոխքի կվերածեն՝ դիմելով ծայրահեղ քայլերի: «Ծառուկյա՛ն, խելքդ գլո՛ւխդ հավաքի, ժողովդրի հետ գործ չունես»,-Արարատ քաղաքի անունից նախազգուշացրել են Ծառուկյանին՝ սպառնալով այնպես անել, որ չկարողանա Արարատ նույնիսկ ոտք դնել:

Գռզոյի հետ խնամիությունը, փաստորեն, յուրատեսակ խաթա է դարձել Ծառուկյանի գլխին. դե եթե Գռզոյի խնամին չլիներ, իրեն մի քիչ հավաք կպահեր ու աշխատավորներին շահագործելու փոխարեն բարեխղճորեն իր ֆինանսական պարտականությունները կկատարեր: Մինչդեռ լազվել է Ծառուկյանը՝ իրեն Գռզոյի ոռով Հայաստանի տերը երևակայելով:

Բայց նա անտեսել է ժողովրդի գործոնը, որը, ինչպես ասում են, եթե կանգնի, գերան կկոտրի, իսկ այս դեպքում՝ Ծառուկյանի գլուխը: Այնպես որ՝ եթե Ծառուկյանը չի ցանկանում կանգնել գոյաբանական ճգնաժամի առաջ, ապա ստիպված է լինելու ընդառաջել աշխատավորներին ու շատ վեր-վեր չթռնել. կյանքն աստիճան է. էյսօր Գռզոյի խնամին ես, վաղը՝ գուցե թշնամին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել