Իրաքյան Քրդստանի նշանակությունը գնալով բարձրանում է: Մյունխենյան անվտանգության կոնֆերնասին Քրդստանը ներկայացված է Քրդստանի անվտանգության և հետախուզության կառույցի ղեկավար Մասուր Բարզանիի մակարդակով: 

Դատելով Մասուր Բարզանիի սպասվող հանդիպումներից՝ կարելի է եզրակացնել, որ քրդերին միջազգային հանրությունն ընդունում է:

Մասուր Բարզանին ակնարկել է Սիրիայից ԱՄՆ-ի ուժերի դուրս բերման վտանգավորության մասին: Ընդհուպ նա շեշտել է, որ քրդերը կարող է միայնակ մնալ ոչ միայն ԻՊ-ի դեմ, այլ թուրքական ուժերի դեմ: Սա թերևս առաջին բացահայտ մտահոգությունն է Իրաքյան Քրդստանի կողմից` կապված թուրքական գործոնի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել