Եթե պատերազմ սկսվի, այն, անկասկած, ընթանալու է Հայաստանի տերիտորիայում, ու չնայած Իրանը կարծես թե փորձում է փակել «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ «միջանցք» տալով ազերիներին սեփական տարածքով, սակայն միամտություն լինի կարծելը, թե Անկարան կարող է հրաժարվել իր այդ ռազմավարական ծրագրից, որի հիմնական նպատակներից մեկը հայոց պետականության ոչնչացումն ու նախորդ դարում տեղի ունեցած Ցեղասպանությունն իր լրմանը հասցնելն է:
Հայաստանի վիճակն իսկապես ծանր է, և ակնհայտ է, որ մեր երկիրը պատրաստ չէ հնարավոր պատերազմին ոչ միայն օբյեկտիվ, այլև հատկապես սուբյեկտիվ պատճառներով. Նիկոլն այնպես է կրծել հայկական բանակի կոկորդն ու մաշել պետականության ողնաշարը, որ մի փոքր հովիկն էլ անգամ կարող է այն կորստյան մատնել՝ ամայի ռազմադաշտի վերածելով ՀՀ ողջ տարածքը:
Սպասենք իրադարձությունների զարգացմանն ու հուսանք, որ մերձավորարևելյան կրակն այս անգամ էլ կհաջողվի մարել Կովկասից հեռու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2331
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել