Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 436-ի։ Ինչպես հաղորդում է անկլավի առողջապահության նախարարությունը, զոհերի թվում կա 91 երեխա, տուժել է շուրջ 2,300 մարդ։

Ավելի վաղ հաղորդվում էր 413 զոհի մասին։

«436 պաղեստինցի է սպանվել։ Զոհերի թվում կա 91 երեխա և 61 կին։ Վիրավորվել է 2271 մարդ, այդ թվում՝ 244 երեխա և 151 կին», - ասված է Գազայի հատվածի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել